DOYM-ը կահույքի ոլորտում բազմամյա փորձ ունեցող արտադրական ընկերություն է, որը գործում է հաճախորդների համար՝ ելնելով հաճախորդների կարիքներից: Այսօր DOYM-ի հաճախորդների թիվը կայուն կերպով աճում է, ինչը հաճախորդների վստահության առաջին և ամենամեծ վկայությունն է:
Այսպիսով՝ ի՞նչն է մեզ առանձնացնում հայկական կահույքի շուկայում:
Երկար տարիների փորձ
Կահույքի ոլորտում մեր 13-ամյա փորձն այսօր մեր արտադրանքի որակի լավագույն երաշխավորն է:
Շուկայում հայտնի հայկական բրենդ
DOYM-ը աստիճանաբար վերածվում է հայկական շուկայում հայտնի և պահանջված հայկական ապրանքանիշի, որը ձգտում է առաջիկա տարիներին մուտք գործել նաև միջազգային շուկա:
Փորձառու մասնագետներ
DOYM կահույքը մեծ կարևորություն է տալիս փորձառու և բարձրակարգ մասնագետների ներգրավմանը և երիտասարդ կադրերի մասնագիտական աճի խթանմանը:
Գերժամանակակից սարքավորումներ
DOYM կահույքի արհեստանոցն այսօր զինված է ժամանակակից սարքավորումներով, որոնք պարբերաբար համալրվում են էլ ավելի ժամանակակից սարքավորումներով՝ շարունակելու քայլել ժամանակին համընթաց և մեր հաճախորդներին առաջարկել միայն բարձրորակ արտադրանք:
Ամեն ինչ խոստացված / պայմանավորված ժամանակում
DOYM կահույքը մեծ կարևորություն է տալիս սահմանված վերջնաժամկետների պահպանմանն ու ապրանքը ժամանակին հաճախորդին հասցնելուն:
Մատչելի գին
Ձգտելով նորաոճ ու նորարար կահույքը հասանելի դարձնել բոլոր հայ ընտանիքներին՝ DOYM կահույքն առաջարկում է առավել մատչելի գներ:
Համակարգչային նախագծում
Օգնելու իր հաճախորդներին պատկերացնել, թե ինչպիսին է լինելու իր նախընտրած կահույքի կամ ներքին հարդարանքի վերջնական տարբերակը, DOYM կահույքն իրականցնում է համակարգչային նախագծում:
Հոգ տանելով իր հաճախորդների հարմարավետության և, առհասարակ, իր հաճախորդների մասին՝ DOYM կահույքը նաև ապահովում է անվճար ծառայություններ, այդ թվում՝
- Անվճար այց և չափագրում
- Անվճար առաքում Երևանում